Գիրքը և՛ դյուրակիր նյութական առարկա է, և՛ աննյութեղենի կամ մտավորի մարմնավորումը, որի նյութական արտահայտությունը գրավոր նշաններն են, տողերը կամ էլ երկչափ զանազան միջոցներ:Համակարգիչների մուտքը հեղաշրջում կատարեց տեղեկատվական պահոցներում: Համացանցի առկայությունը առաջ բերեց գրադարանների, թանգարանների, արխիվների աշխատանքի  նորովի կազմակերպում:: Էլեկտրոնային ընթերցիչ (անգլերեն e-reader), էլեկտրոնային գիրք ընթերցող սարք։ Ի տարբերություն պլանշետային համակարգիչների, էլեկտրոնային ընթերցիչը ավելի թեթև է, երկար են դիմանում մարտկոցները (մի քանի շաբաթ) և հիմնականում ունեն սևուսպիտակ՝ սովորական թղթին նմանվող էկրաններ։

Էլեկտրոնային գրքի ընթերցիչնեն են

  • Amazon Kindle
  • Kobo
  • Onyx BOOX
  • Ipad

1971 թվականին Մայքլ Հարտ-ը ստացավ անսահմանափակ մուտքի իրավունք Xerox Sigma V համակարգչին: Ձգտելով օգտակար օգտագործել այդ ռեսուրսը, նա ստեղծեց առաջին էլեկտրոնային գիրքը՝ ԱՄՆ անկախության հռչակագիրը:Էլ.գրքերի որոշակի տեսակներ նախատեսված են միայն կոնկրետ ընթերցիչի համար, որը հեղինակային իրավունքը պահպանելու և անօրինական պատճենահանումը խոչընդոտելու նպատակ ունի: Առավելություններն են

1.Կոմպակտությունը և դյուրակիրությունը։ Մի սարքավորման մեջ կարող են պահվել հարյուրավոր և հազարավոր գրքեր։ Բացի դրանից, սարքավորումը սովորաբար ավելի թեթև ու փոքր է թղթե գրքից։

2.Պատկերի կարգավորում․ օգտագործողի ցանկությամբ կարելի է փոփոխել շրիֆտի թե չափը, թե ֆորմատը։ Շրիֆտի չափերի փոփոխումը հնարավորություն է տալիս կարդալ այնպիսի մարդկանց, որոնք գրքի մանր տառերը չեն կարողանում կարդալ։

3.Տեքստի գինը․ շատ գրքեր էլեկտրոնային տեսքով անվճար են կամ ավելի էժան քան թղթից գրքերը։

4.Հասանելիությունը․ ինտերնետի առկայության դեպքում տեքստերը ցանկացած ժամանակ պատրաստ են ներբեռնմանը համապատասխան կայքերից (Էլեկտրոնային գրադարաններից)։

5.Էկոլոգիականությունը․ էլեկտրոնային գրքերում տեքստը կարդալու համար անհրաժեշտ չէ թուղթ, որի արտադրման համար հատում են անտառները։

6.Անվտանգությունը աստմայով հիվանդների, ալերգիկների, տան և թղթի փոշուց զգայունների համար։

Թերությունները

1.էլեկտրոնային գրքերը ունեն մարդու տեսողության վրա վատ ազդեցություն համակարգչի նման (ներկայում շատ քիչ ընթերցիչներ ունեն TFT էկրաններ)։

2.Պատկերի համեմատաբար ոչ այնքան բարձր որակը համեմատելի չէ թղթե գրքեր հետ, որոնք ստեղծվում են բարձրորակ թղթի վրա։

3.Ինչպես ցանկացած էլեկտրոնային սարք, էլեկտրոնային գրքերը կարդալու համար նախատեսված սարքը, շատ ավելի զգայուն է ֆիզիկական ազդեցություններին(վնասվելուն), քան թղթե գրքերը։

4.Բարձր գինը։

5.Հրապարակողների մի մասը գրքի էլեկտրոնային տարբերակը թողարկում են որոշ ուշացմամբ։ Գրքերի մի մասն էլ ընդհանրապես պաշտոնապես չեն հրապարակվում էլեկտրոնային տեսքով։

6.Էլեկտրոնային գրքեր կարդալու սարքավորումները պահանջում են մարտկոցների պարբերական լիցքավորում։