Թագավարակի մուտ գործելուց հետո,երկրում հաստատված արտակարգ դրությունը ստիպեց բոլորիս որոշ ժամանակով փակվել տանը:Այս  ընթացքում ամեն մեկս փորձում ենք մեր առօրյան ինչ որ ձևով լցնել:Տանը մնալը  ունի իր դրական կողմերը,  որից անպայման պետք է օգտվել:Ես իհարկե իմ օրը փորձում եմ ճիշտ անցկացնել:Առավոտը սկսում եմ ժպիտով և դրական էներգիայով:Փորձում եմ ձեռք բերել այնպիսի գիտելիքներ և հմտություններ,որը մինչ այս չէի  կարողանում անել ժամանակի սղության պատճառով:Կարդում եմ հետաքրքիր գրքեր, դիտում եմ ֆիլմեր,  լսում երաժշտություն,  հետևում եմ լրահոսին, հետաքրքիր ժամանակ եմ անցկացնում ընտանիքիս հետ  և գուցե հիմա ճիշտ ժամանակն է վերստին կառուցելու հարաբերությունները,սկսելու զրույցներ,որոնք միշտ հետաձգվել են,փորձել ճանաչել մեր տան անդամին նոր տեսանկյունից ,հասկանալու թե ինչն է հուզում նրանց և նաև այս  ժամանակահատվածում մենակ մնալով,վերարժևորեցի շատ բաներ  իմ կյանքում:Սիրում  եմ  շատ ժամանակ անցկացնել մեր այգում՝  խնամելով   ծաղիկները :

 

Նաև շատ եմ սիրում խոհանոցը և բացահատում եմ խոհարարական կարողություններս

IMG_8253

 

և կատարում եմ ինձ տրված առաջադրանքները`

ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 ENGLISH

 ԴԻՊԼՈՄԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾ

Վերջում շնորհակալություն եմ ուզում հայտնել  բուժաշխատողներին և ոստիկաններին իրենց կատարած  մեծ աշխատանքի համար՝  հուսալով,  որ  շուտ կավարտվի այս ամենը և մենք կանցնենք մեր բնականոն կյանքին: